Վրացական կուպատին աշխարհի 50 լավագույն նրբերշիկների շարքում
TasteAtlas.com խոհարարական կայքում վրացական կուպատին զբաղեցրել է 42-րդ տեղը աշխարհի 50 լավագույն նրբերշիկների ցանկում։
Կուպատին 5-ից ստացել է 3,9 միավոր՝ ըստ կայքի օգտատերերի։
Հրատարակությունը գրում է, որ կուպատին կծու վրացական նրբերշիկ է, որը պատրաստվում է խոզի կամ տավարի մսով, սոխով և անուշաբույր նյութերով, ինչպիսիք են սև պղպեղը, դարչինը, սխտորը, աղը և համեմը։
Կուպատիի մասին կարդում ենք նաև, որ այն հատկապես տարածված է կովկասյան տարածաշրջանում և այն ամենից հաճախ պատրաստում են գրիլի վրա։ Նշվում է նաև, որ կուպատին ավանդաբար մատուցում են թթու կաղամբով կամ մանր կտրատած սոխով և զարդարում թարմ կտրատած համեմով և նռան հատիկներով։