Մեսխեթիի թատրոնը պատրաստվում է պրեմիերային
Մեսխեթիի պետական դրամատիկական թատրոնը պատրաստվում է պրեմիերային։
«Վոդևիլներ» - այսպես է կոչվում այն ներկայացումը, որը հանդիսատեսին կներկայացվի չորեքշաբթի օրը՝ մայիսի 3-ին։
Ներկայացման ռեժիսորն է Կախա Գոգիձեն, կմասնակցեն դերասանները՝ Մանանա Բերիձեն, Ջունա Թումանիշվիլին, Կոնստանտին Կախիշվիլին և Մալխազ Շակուլաշվիլին։
Ներկայացումը կսկսվի ժամը 19:00-ին, իսկ տոմսի արժեքը 10 լարի է։ Տոմսը կարող եք գնել կամ նախապես ամրագրելով կամ թատրոնի տոմսարկղից։