Եղանակային բարդ պայմանների պատճառով որոշ ճանապարհներ փակ են
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունն սահմանափակված է ։
«Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (ուժեղ բուք, սահմանափակ տեսանելիություն) միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Ստեփանծմինդա-Լարս հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով»,- նշվում է տեղեկատվության մեջ։