Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխությունները
Խորհրդարանը 81 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքի փոփոխությունը։
Կառավարության խորհրդարանական քարտուղար Վախթանգ Բաչիաշվիլիի պարզաբանմամբ՝ օրենսգրքի երկու հոդվածներին ավելացվել է նշում, ըստ որի՝ Վրաստանի կառավարությանը հնարավորություն է տրվում որոշել ռազմավարական նշանակության օբյեկտների ցանկը։
Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագծով լրացվում է 222-րդ (Հեռարձակման կամ հաղորդակցության օբյեկտի առգրավում կամ արգելափակում և/կամ ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտ) և 330 (Ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտի առգրավում կամ արգելափակում վերը նշված հանցավոր նպատակներով) հոդվածներին, ռազմավարական և/կամ հատուկ նշանակության օբյեկտների ցանկը սահմանվում է Վրաստանի կառավարության որոշմամբ։
Վախթանգ Բաչիաշվիլիի խոսքերով, Վրաստանի կառավարությունն անցյալ տարվա հոկտեմբերին ընդունել է բանաձեւ, որը սահմանել է ռազմավարական օբյեկտների ցանկը Ազգային անվտանգության խորհրդի առաջարկությամբ։