Եթե ցուցարարները շարունակեն բռնությունը, կդադարեցնենք ցույցը՝ ՆԳՆ
Խորհրդարանի հարակից տարածքում ընթացող ցույցի մասնակիցների բողոքի արտահայտումը լիովին դուրս է եկել հավաքների և ցույցերի մասին օրենքով սահմանված շրջանակներից և լիովին բռնարար բնույթ է ստացել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ-ն։
Ինչպես նշված է ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, եթե ցույցի մասնակիցները չենթարկվեն իրավապահների պահանջներին և շարունակեն օրենքի խախտմամբ գործողությունները, նախարարությունը ստիպված կլինի կիրառել օրենքով սահմանված բոլոր հատուկ միջոցները և դադարեցնել ցույցը։
«Ցույցի մասնակիցներն ամբողջությամբ հնարավորություն ունեին իրենց բողոքը արտահայտել խաղաղ պայմաններում, սակայն հասարակությունը տարբեր հեռուստաալիքների միջոցով պարզ տեսնում է, որ հավաքվածները զանգվածաբար խախտում են հասարակական կարգը։ Ցույցի մասնակիցները պիրոտեխնիկա են նետել օրենսդիր մարմնի շենքի ուղղությամբ։
Բացի այդ, քարերի և տարբեր առարկաների օգտագործմամբ վնասել են խորհրդարանի առջևի և կողային պատերի վրա տեղակայված աշխատասենյակների պատուհանները։ Բացի այդ, օրենսդիր մարմնի տարածքում նետել են վառվող առարկաներ, ինչի հետևանքով խորհրդարանի շենքի մի քանի սենյակներում հրդեհ է բռնկվել, որը տվյալ պահին մարվել է։
Ցույցի մասնակիցները վնասել են օրենսդիր մարմնի շենքի պաշտպանիչ պարիսպները, պարբերաբար փորձում են վնասել խորհրդարան մուտք գործող դարպասները և ներխուժել բակ։ Բռնարար խմբերը ավտոճանապարհի երթևեկելի մասում տարբեր առարկաների օգտագործմամբ ստեղծել են արհեստական խոչընդոտներ և վնասել համայնքային սեփականություն հանդիսացող նյութական գույքը։
Բացի այդ, ցույցի մասնակիցների կողմից նետված պիրոտեխնիկայի հետևանքով այսօր ընթացող ցույցի ժամանակ այրվածք է ստացել ՆԳՆ մեկ աշխատակից։
Ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում ցույցի յուրաքանչյուր մասնակցին արտահայտել իրենց բողոքը խաղաղ պայմաններում և ենթարկվել տեղում գտնվող իրավապահների օրինական պահանջներին»,- ասված է հայտարարության մեջ։