ՃՏՊ Ախալցիխեի գյուղի մոտ՝ մահացել է երկու բնակիչ
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ախալցիխեի մունիցիպալիտետի Մուգարեթ գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու մարդ տեղում մահացել է, իսկ մեկ վիրավոր տեղափոխվել է բժշկական հաստատություն։
Մեր տեղեկություններով, թեթև ավտոմոբիլի վարորդը փորձել է շրջանցում կատարել, ինչի արդյունքում կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին։
Ինչպես tv9news.ge-ին հայտնել են Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից, դեպքի առթիվ հետաքննություն սկսվել է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 8-րդ մասով, որը նախատեսում է տրանսպորտային անվտանգության կանոնների խախտում, ինչը հանգեցրել է մահի: