ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իվանիշվիլիի նկատմամբ
Պատժամիջոցների բանաձեւի համաձայն՝ «Բիձինա Իվանիշվիլին ընդգրկվել է այն անձանց ցուցակում, որոնց նկատմամբ բոլորը, ովքեր ցանկանում են մուտք ունենալ դեպի ամերիկյան ֆինանսական հատված, պարտավոր են կատարել սահմանված պահանջները. ԱՄՆ-ում գտնվող գույքը, ակտիվները կարգելափակվեն»։
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտի «Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակ» թիվ 116 լիցենզիան խոսում է Իվանիշվիլիին պատկանող ընկերությունների մասնակցությամբ ֆինանսական գործարքներին տրված թույլտվության մասին։ Համապատասխանաբար, ընդհանուր լիցենզիայի համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիներն իրավունք ունեն գործարքներ իրականացնել ցանկացած ընկերության հետ, որտեղ Իվանիշվիլիին պատկանում է 50%-ը և ավելին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ընկերությունն առանձին ներառված չէ պատժամիջոցների ցանկում։ ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտը նշում է, որ այս լիցենզիան չի վերաբերում որոշ գործարքների։
Այս լիցենզիան չի վերաբերում Սինգապուրի վերաքննիչ դատարանի հետ կապված գործարքների թույլտվությանը, եթե այդպիսի թույլտվությունը առանձին տրված չէ: Ըստ այդմ, ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտի պատժամիջոցների համաձայն՝ Բիձինա Իվանիշվիլին առանց հատուկ թույլտվության չի կարող ստանալ «Credit Suisse»-ի հետ վեճում հաղթելու արդյունքում սահմանված գումարը։
Բիձինա Իվանիշվիլիի իմփիչմենթի մասին սոցցանցում հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Միլլերի խոսքով՝ Բիձինա Իվանիշվիլիի գործողությունները խարխլեցին վրաց ժողովրդի ժողովրդավարական և եվրոպական ապագան։
«ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Նրա գործողությունները հնարավոր դարձրեցին մարդու իրավունքների խախտումներ և խաթարեցին վրաց ժողովրդի ժողովրդավարական և եվրոպական ապագան՝ հօգուտ Ռուսաստանի Դաշնության»,- գրել է Միլլերը սոցցանցում։