Վրաստանում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժեր են գրանցվել Թբիլիսիի ժամանակով 15:44-ին։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Դմանիսիի մոտ։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,1 բալ (ML):