Եվրախորհուրդը բանաձև է ընդունել՝ ինչ պահանջներ ունի Վրաստանի նկատմամբ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (PACE) ընդունել է բանաձև, որով Վրաստանին կոչ է անում առաջիկա ամիսներին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Բանաձևին աջակցել է 114 պատգամավոր 134-ից։
PACE-ը որոշել է մինչև 2025 թվականի ապրիլը վերահաստատել Վրաստանի պատվիրակության մանդատը՝ որոշակի պայմաններով։ Վեհաժողովը վրացական իշխանություններից պահանջում է՝
PACE-ը որոշել է մինչև 2025 թվականի ապրիլը վերահաստատել Վրաստանի պատվիրակության մանդատը՝ որոշակի պայմաններով։ Վեհաժողովը վրացական իշխանություններից պահանջում է՝
- անհապաղ սկսել ներառական քաղաքական երկխոսություն՝ բոլոր ներգրավված կողմերի մասնակցությամբ՝ նոր, ժողովրդավարական ընտրությունների նախապատրաստման համար,
- անհապաղ քայլեր ձեռնարկել եվրոպական ինտեգրացիայի ճանապարհի վերականգնման համար,
- դադարեցնել ոստիկանության կողմից բռնությունը, ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը և ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին մինչև 2025 թվականի ապրիլ ամիսը։