Անցած տարի Եվրամիությունից Վրաստան է վերադարձվել ավելի քան 4,000 անօրինական բնակչի
2024 թվականին վերադարձի (ռեադմիսիայի) շրջանակներում Եվրամիության երկրներից Վրաստան վերադառնալու համաձայնություն տրվել է 4,173 մարդու։ Վրաստանի ՆԳՆ-ի վիճակագրական տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 4,196 հայտ է քննարկվել, որոնցից մերժվել է միայն 23-ը։
Առավելագույն թվով վերադարձի որոշում կայացվել է Գերմանիայում՝ 2,543 մարդ։ Հաջորդում են՝
Ֆրանսիան – 710 մարդ
Հունաստանը – 201 մարդ
Իտալիան – 92 մարդ
Լեհաստանը – 91 մարդ
Իռլանդիան – 66 մարդ
Իսպանիան – 58 մարդ
Շվեյցարիան – 42 մարդ և այլն։
Ըստ նույն վիճակագրության, անցած տարի վերադարձված անձանցից 1,048-ը եղել է անչափահաս։
Հիշեցնենք, որ Վրաստանի և Եվրամիության միջև «Անօրինական բնակչության ռեադմիսիայի մասին» համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2011 թվականի մարտի 1-ին։ Այս համաձայնագրի շրջանակներում ԵՄ-ում անօրինական կարգավիճակով բնակվող Վրաստանի քաղաքացիները վերադարձվում են հայրենիք։