Ախալցիխեի ատամնաբուժական կլինիկայում կին է մահացել
Այսօր՝ փետրվարի 12-ին, Ախալցիխեի ատամնաբուժական կլինիկայում մահացել է 60-ամյա կին։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամերին։
Ինչպես tv9news.ge-ին հայտնել է կլինիկայի տնօրեն Գիորգի Չիլինգարաշվիլին, կինը կլինիկայի պացիենտ էր, սակայն, նրա խոսքով, դեպքի համար կլինիկան պատասխանատու չէ։
«Նա իմ պացիենտն էր, ատամների բուժում էր ստանում, ամեն ինչ նորմայի սահմաններում էր։ Այսօր առավոտյան եկավ կլինիկա, նստած էր պատուհանի մոտ, ես նախապատրաստում էի նրա տվյալները՝ համապատասխան պրոցեդուրաները սկսելու համար, սակայն մինչ որևէ գործողություն սկսելը, նա հանկարծ վատացավ։ Իմ օգնականների հետ միասին առաջին բուժօգնություն ցուցաբերեցինք, անմիջապես շտապօգնություն կանչեցինք։ Ինչպես բժիշկները նշել են, հնարավոր է, որ անևրիզման պատռվել է, և սա ցանկացած վայրում կարող էր տեղի ունենալ», – հայտնել է Չիլինգարաշվիլին։
Դեպքի վայր ժամանել են շտապօգնության խումբն ու ոստիկանությունը, ովքեր հարցաքննել են կլինիկայի աշխատակիցներին։ Դեպքի պատճառով կլինիկայի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, սակայն, ըստ Չիլինգարաշվիլիի, աշխատանքները կվերականգնվեն մինչև օրվա ավարտը։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։ Հետաքննությունը Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով: