TV9NEWS.GE-ի նյութը հաղթեց մեդիա մրցույթում
Tv9news.ge-ում հրապարակված նյութը «Վրացական ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնի» կողմից սննդամթերքի անվտանգության հարցերով հայտարարված մրցույթի հաղթողն է։ Մուլտիմեդիա աշխատանքի հեղինակը Ռուսուդան Գվարամաձեն է, ով զբաղեցրել է առաջին տեղը լավագույն հոդված անվանակարգում։ Նյութը վերաբերում է կաթնամթերքի որակի վերահսկմանը, շուկայի պայմաններին և մարտահրավերներին:
Ժյուրին ընտրել է հաղթողներին լավագույն հոդված և պատմվածք անվանակարգում։
Մրցութային նյութերը գնահատվել են մի քանի չափանիշներով՝ թեմայի արդիականություն, հարցի խորը քննարկում, Վրաստանի լրագրողական էթիկայի քարտիայի սկզբունքներին համապատասխանություն և գենդերային հավասարակշռություն, ստեղծագործականություն և այլն։
Մրցույթը հայտարարվել է Վրաստանի Ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնի (CSRDG) Սպառողների իրավունքների պաշտպանության ծրագրի կողմից՝ Եվրոպական միության և «հաց աշխարհին» կազմակերպության (Գերմանիա) աջակցությամբ՝ «Գյուղատնտեսական պրակտիկայի և սպառողների իրազեկվածության բարձրացում» ծրագրի շրջանակներում:
Մրցույթի նպատակն էր բարձրացնել քաղաքացիական կրթության մակարդակը, մոնիտորինգը և մասնակցությունը սննդի անվտանգությանը:
Մրցույթում հաղթող նյութը պատրաստվել է USAID Media Program/USAID Մեդիա ծրագրի աջակցությամբ։
Հաղթող նյութը կարող եք տեսնել՝ რძის ნაწარმის „შავი ბაზარი“ - ვინ იცავს მომხმარებელს
Հայերեն տարբերակը՝ Կաթնամթերքի «սև շուկա»՝ ով է պաշտպանում սպառողին