«Երկրում լուրջ միգրացիա կա» - ինչի հաշվին է նվազում Վրաստանում գործազրկությունը
2024 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է՝ հասնելով 13.7%-ի: Վիճակագրական տվյալների համաձայն, նույն ժամանակահատվածում աշխատանքային ուժը գերազանցում էր 1.6 միլիոնին, իսկ զբաղվածների քանակը կազմում էր ավելի քան 1.38 միլիոն, ընդ որում վարձու աշխատողների քանակը կազմել է 935.8 հազար:
Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում 451.5 հազար մարդ ինքնազբաղված էր, իսկ 219.7 հազար մարդ համարվում էր գործազուրկ:
Գործազուրկ է համարվում այն անձը, ով 15 տարեկանից բարձր է և որոշակի ժամանակահատվածում աշխատանք է փնտրում: Այսպիսով, 13.7%-ով գործազրկության ցուցանիշը չի նշանակում, որ բնակչության միայն այս մասն է առանց աշխատանքի:
Ինչի՞ հաշվին է նվազում գործազրկությունը - տնտեսագետ Գիվի Մոմցելիձեն նշում է երկու հիմնական պատճառ. առաջինը՝ տնտեսական աճն է: 2024 թվականի հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճը կազմել է 13%, իսկ 2024 թվականի առաջին 7 ամիսների միջին ցուցանիշը կազմել է 9.7%:
«Վրաստանում գործազրկության նվազման երկու հնարավոր պատճառ կա: Առաջինը տնտեսական աճն է: Հուլիսին աճը կազմել է 13%, և երբ տնտեսությունն աճում է, որքան էլ վատ տնտեսական վիճակ լինի, այնուամենայնիվ, աշխատատեղերը կավելանան»,- նշում է Մոմցելիձեն:
Երկրորդ պատճառն ըստ տնտեսագետի՝ միգրացիայի աճն է: Նրա խոսքով, աշխատունակ քաղաքացիների մի մասը, ովքեր աշխատանք էին փնտրում Վրաստանում, լքել են երկիրը: Վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ ընդամենը մեկ եռամսյակում զբաղվածների քանակը նվազել է 22.9 հազարով, իսկ գործազուրկների թիվը 8.9 հազարով:
«Երկրում նվազել է 15 տարեկանից բարձր քաղաքացիների թիվը, քանի որ մենք ունենք մեծ միգրացիա: Եթե Վրաստանի գործազուրկների մեծ մասը հեռանա, աշխատատեղեր կգտնեն Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում, ԱՄՆ-ում՝ անցնելով Մեքսիկայով և այլն: Այդ դեպքում կկրճատվի նրանց թիվը, ովքեր աշխատանք են փնտրում: Այստեղ կմնան պետական աշխատողները, մասնավոր հատվածի այն աշխատողները, ովքեր կայուն աշխատանք ունեն»,- ավելացրեց Մոմցելիձեն:
Նա նշեց, որ արտասահմանից կատարվող դրամական փոխանցումների թիվը մոտ է այն միգրանտների քանակին, ովքեր աշխատում են: Ինչպես ընդգծում է տնտեսագետը, 2020-2024 թվականներին միջին ամսական փոխանցումների քանակը ավելացել է 244 հազարով: Մոմցելիձեի խոսքով, այս քանակի մարդիկ մոտավորապես հեռացել են երկրից, որոնց մի մասն այստեղ կարող էր գործազուրկ համարվել: