Երբ և ինչ հզորությամբ պետք է միացնել ջեռուցումը, որպեսզի նվազեցվեն ծախսերը
«Նորմալ, էներգաարդյունավետ շինությունում, պատի ջերմաստիճանը պետք է 4 աստիճանով տարբերվի սենյակի ջերմաստիճանից: Թեև, ժամանակակից շինությունները այդ մակարդակին չեն հասնում»,- այս մասին հայտարարել է պրոֆեսոր, էներգաարդյունավետության մասնագետ Նանի Մեփարիշվիլին։
Նա քաղաքացիներին խորհուրդ է տվել ջեռուցումը միացնել ցրտի սկսվելուց անմիջապես հետո՝ ցածր հզորությամբ, քանի որ դա ավելի տնտեսող է, քան համակարգի աշխատանքը բարձր հզորությամբ՝ մեծ ցրտերի ժամանակ։
«Ձևավորվում է պատի վրա խտացում, երբ այդ տարբերությունը 7 աստիճան և ավել է, քանի որ տաք օդի փոխազդեցությունը սառը մակերեսի հետ առաջացնում է սա։
Հետևաբար, հիմա ջեռուցման սեզոնը սկսվում է, և ես ուզում եմ ասել քաղաքացիներին, որ նրանցից մի քանիսը սպասում են, մինչև շատ ցուրտ լինի, որպեսզի հնարավորինս ուշ միացնեն ջեռուցումը՝ հուսալով, որ ծախսերը քիչ կլինեն։
Իսկ իրականում հակառակը, ավելի լավ է ջեռուցումը միացնել ցրտի սկսվելուց անմիջապես հետո՝ հնարավորինս ցածր մակարդակով, որպեսզի պատերը չսառչեն։ Եթե պատերը սառչում են, ջեռուցման միացնելուց հետո 1-2 օր է պետք, որպեսզի տան ջերմաստիճանը կայունանա, և ստիպված եք լինում բարձր հզորությամբ միացնել։ Երբ ջեռուցման կաթսան ցածր հզորությամբ է աշխատում, այն շատ քիչ է ծախսում։
Միացրեք ջեռուցումը նվազագույն հզորությամբ, և մեծ ցրտի ժամանակ այլևս չեք ստիպված լինի հաղթահարել սթրեսային ժամանակաշրջանը։ Հետևաբար, ծախսեր շատ չեք ունենա, ընդհակառակը, կարող է նույնիսկ ավելի քիչ լինի»,- նշել է Նանի Մեֆարիշվիլին bpn.ge կայքին։