«Ջավախքի ձայնը» Արսեն Աղջոյանի հաղթանակով. Բացառիկ մրցույթ Ջավախքում
Նոյեմբերի 8-ին Առնո Բաբաջանյան համերգասահում տեղի ունեցավ «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը։
Ջավախքում տեղի ունեցած երաժշտական մրցույթի 17 լավագույն մասնակիցները «ՋԱՎԱՔԽԻ ՁԱՅՆԸ» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես եկան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ: Երկու տարիքային խմբերից ընտրվեցին առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականների մրցանակակիրներ։
Արսեն Աղջոյանը ստացավ «Գրան պրի» մրցանակը և ճանաչվեց «Ջավախքի ձայնը»-ի հաղթող։
Հաղթող մասնակիցները ստացան դրամական պարգև, գավաթ, վկայական, արժեքավոր մրցանակներ, և որ ամենակարևորն է՝ բարերարների (Գլխավոր հովանավորներ՝Բաբկեն Ասատրյան, Գայանե Մանուկյան, հովանավորներ՝ Գրիգոր Տաշչյան, Արարատ Անտոնյան) շնորհիվ նրանց համար կնկարահանվի տեսահոլովակ։
Ստորև ներկայացնում ենք հաղթող մասնակիցների անունները՝ 6-14 տարիքային խումբ՝
1. Առաջին հորիզոնական՝ Մոսես Մկրտչյան
2. Երկրորդ հորիզոնական՝ Բաբկեն Բերակչյան և Ջուլիետա Մելքոնյան
3. Երրորդ հորիզոնական՝ Աղուն Ունանյան և Անահիտ Ասլանյան
15-30 տարիքային խումբ
1. Առաջին հորիզոնական՝ Արմեն Տաշչյան
2. Երկրորդ հորիզոնական՝ Արեգնազ Մկրտչյան
3. Երրորդ հորիզոնական՝ Մարսել Դիմաքսյան և Արտյոմ Աստատուրյան
Հատուկ մրցանակներ՝
● «Հանդիսատեսի համակրանք»-Արտյոմ Աստատուրյան
● «Փառատոնի բացահայտում»-Ամալյա Բաբայան
● «Լավագույն ջիվանիական կատարում»-Ռաֆիկ Նանայան
● «Լավագույն սայաթնովյան կաարում»-Արմեն Տաշչյան
● «Լավագույն բեմական կերպար»-Իրինա Շիպակցյան
Մրցանակային տեղեր չզբաղեցրած բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր: Նվագախմբի հետ մրցույթի երգիչները կատարեցին աշուղական, ժողովրդական, դասական և կոմպոզիտորական երգեր: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ վրացի հյուր Թամար Օդիշելիձեն՝ վրացական ժողովրդական երգերի կատարմամբ։
Ծրագիրն իրականացրել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մավր Մկրտչյանի հետ համատեղ։ Ծրագրին աջակցել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը, Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետարանները։ Համերգն իրականացվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ:
Նախագծի ժյուրիի անդամներն էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ Ալեքսանդր Թամազովը, դաշնակահար, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Կարեն Անանյանը, դասական երգչուհի, Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի դասախոս Շուշանիկ Հովհաննիսյանը, ջավախքցի երգիչ Արմեն Մկոյանը, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը, երգիչ Վարդան Բադալյանը և լրագրող, դիզայներ Գայանե Մանուկյանը։ Նշենք նաև, որ մրցույթն անցկացվում է առաջին անգամ և իր տեսակով բացառիկ է Ջավախքում։