Թուրքիայում եղանակային վատ պայմանները հանգեցրել են զոհերի
Թուրքիայում եղանակային վատ պայմանները հանգեցրել են զոհերի. Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առատ ձյան պատճառով հովիվները խրվել են Հեքիմհան թաղամասի սարում, իսկ ավելի ուշ նրանց դուրս են բերել, թեեւ նրանցից մեկը հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է։
Երկրի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում ճանապարհներին ստեղծված խնդիրներից հետո տարհանվել է 787 քաղաքացի։ Առատ ձյան, բքի և ցրտահարության պատճառով Թուրքիայի 20 նահանգներում և հինգ նահանգների որոշ շրջաններում դադարեցվել է կրթությունը։
Ի թիվս այլ շրջանների, սահմանափակումներն առնչվել են Տրապիզոնի, Արթվինի, Ադանի և Գիրեսուն շրջաններին։ Մալաթիա-Կայզեր և Մալաթիա-Սիվաս ուղղություններով պետական ճանապարհները փակ են երթեւեկության համար, իսկ ճանապարհին քաղաքացիների անվտանգ տարհանումը շարունակվում է եղանակային վատ պայմանների պատճառով։