Թուրքիայի հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհվել է 10
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 10 մարդ է զոհվել, 32-ը՝ տուժել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Միջադեպը տեղի է ունեցել Կարտալկայա հանգստավայրում, որը գտնվում է Բոլու նահանգում։ Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 03:30-ին 11 հարկանի հյուրանոցի չորրորդ հարկում:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ դեպքի վայր են մոբիլիզացվել շտապօգնության խմբերը՝ 30 հրշեջ և շտապօգնության 28 մեքենա: Հրդեհաշիջման-փրկարարական աշխատանքներին ներգրավվել է 231 մասնագետ։
Ինչպես հայտնել է Բոլու նահանգի նահանգապետ Աբդուլազիզ Այդինը, հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ, թեև հայտնի է, որ հրդեհը բռնկվել է այն հարկում, որտեղ գտնվում է ռեստորանը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպի պահին հյուրանոցում եղել է 234 հյուր։