Վրաստանի քաղաքացիության վերականգնման ժամկետը երկարաձգվել է
Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել քաղաքացիության մասին օրենքում՝ երկրի քաղաքացիության վերականգնման և պահպանման համար նախատեսված ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու նպատակով։
Նոր փոփոխությունների համաձայն, այն քաղաքացիները, ովքեր մինչև 2018 թվականի օգոստոսի 15-ը այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը, կարող են դիմել քաղաքացիության վերականգնման համար մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։ Նախկին օրենքի համաձայն, այդ հնարավորությունը սահմանափակվում էր 2024 թվականի ավարտով։
Բացի այդ, երկու տարով երկարացվել է նաև մինչև 1993 թվականը Վրաստանում ծնված անձանց քաղաքացիություն ստանալու վերջնաժամկետը։
Հատկանշական է, որ վերջին տարիներին նկատվում է հետաքրքրության աճ քաղաքացիության վերականգնման գործընթացի նկատմամբ։ Օրենսդրական փոփոխությունների բացատրական գրության համաձայն՝ 2021 թվականին ներկայացվել է 1073 դիմում, 2022 թվականին՝ 3064, իսկ 2023 թվականին՝ 1999։
Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն խորհրդարանի վերջնական ընդունումից և նախագահի ստորագրումից հետո։