Սամաչաբլոյի, Աբխազիայի պատերազմի հերոսները - սա Վրաստանի պատմությունն է:
Պատերազմ, որտեղ երիտասարդները պայքարում էին պետության անկախության համար:
Ռամազ Ալավիձեն պետության անկախության համար կռվել է 2008 թվականի օգոստոսյան կռվում: Նրա համար մայիսի 26-ը հատուկ օր է, քանի որ այն կապված է ազատության հետ: 2008 թվականի կռվում նա բազում ընկերներ է կորցրել, իսկ անձամբ նա՝ ծանր վիրավորվել է: 9-րդ ալիքի օպերատորը, կռվի ժամանակ ծառայել է 3-րդ բրիգադի 34-րդ տանկային գումարտակում: Պատերազմից 11 տարի անց ասում է, որ նրա միակ նպատակը կորցված տարածքի հետ բերումն է:
Ռամազի նման, 2008 թվականի արյունահեղ պատերազմը մեծ ցավով է հիշում Մակվալա Գուլիաշվիլին: Մայր ՝ ում 3 որդիները պայքարում էին երկրի անկախության համար: Չնայած դեռևս արյունոտ վերքին, միևնույն է կարծում է, որ հպարտ մայր է, քանի որ հերոս որդիներից 4 թոռ և 8 ծոռ ունի:
2008 թ. Օգոստոսյան պատերազմում Դավիթ Փեիքրիշվիլին ծառայել է որպես ինժեներների բրիգադի գլխավոր բժիշկ: Վետերանների գործակալության ղեկավարն ասում է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվեց 7 ռազմիկ: Այսօր վետերանների պետական ծառայության Սամցխե-ջավախքի բաժանմունքի պետն հասարակության եւ կառավարության կողմից ավելի մեծ հարգանք է պահանջում կենդանի հերոսների հանդեպ: Ասում է, որ անկախության համար պայքարող մարդկանց պետությունը չի գնահատում:
Վրաստանում Անկախության օրը նշվում է ամեն տարի` մայիսի 26-ին՝ ի նշան ռուսական կայսրությունից (1918թ.) և Սովետական միության տիապետությունից անկախանալու:
Ռուսաստանի բուրժուական հեղափոխությունը հանգեցնում է միապետութան տապալմանն ու կայսրության փլուզմանը: Սույն ժամանակահատվածում Վրաստանում կազմավորվեց Ազգային խորհուրդը, որն էլ փաստորեն կառավարում էր երկիրը:
Վրաստանի ազգային խորհրդի որոշմամբ՝ 1918թ.-ի մայիսի 26-ին Վրաստանը հռչակվեց որպես անկախ պետություն, իսկ Նոե Ջորդանիան ընտրվեց որպես նորանկախ պետության նախագահ: