Ախալցիխեի գետում դիակ են հայտնաբերել
Քաղաք Ախալցիխեում Փոցխովի գետում հայ տղամարդու դիակ են հայտնաբերել:
Դին նկատել է տեղացիներից մեկը և անմիջապես 112 զանգահարել: Տեղում ներկայացած իրավապահ մարմինները գտել են մոտ 60 տարեկան տղամարդու դին:
«Ոտքերը վիրահատել էին, սարսափելի ցավեր ուներ: Որ չէր կարող ցավազրկել, ասում էր. «Գժվում եմ այս ցավից, ինքնասպան եմ լինելու»: Տանից գնացել էր, 24 ժամ շարունակ ընտանիքը փնտրում էր: Հետո «Գալֆի» բենզալցակայանի մոտ, գետը դուրս էր բերել ափ»,- ասում է ընտանիքի մտերիմը:
Ներքին Գործերի Նախարարությունում ասում են, որ մահացածի ինքնությունը պարզվել է: Հետաքննությունը սկսվել է Քրեական Օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը նշանակում է «հասցնել ինքնասպանության»: