Ախալցիխեից միացել են Թբիլիսիում կազմակերպվող ակցիաին
Թբիլիսիի անցուդարձին միացել են նաև Ախալցիխեից:
Բողոքի ցույցերին, որոնք շարունակվում են շուրջ 3 օր, այսօր Միասնական Ազգային Շարժման եւ Եվրոպական Վրաստանի ներկայացուցիչները միացան:
«Սա սարսափելի գիշեր էր, ամբողջ Վրաստանի պատմության համար: Նման բան երկրում երբեք տեղի չէր ունեցել: Գախարիան, այն երիտասարդների աչքերը փորեց, ովքեր պատերազմ չէին տեսել»,- ասում է Միասնական Ազգային Շարժման ներկայացուցիչ՝ Իրակլի Բարձիմաձեն:
Ռուսթավելի փողոցում կազմակերպված ակցիային մեկ գիշերով միացան Եվորպական Վրաստանի 5 ներկայացուցիչները:
«2 օր առաջ մեր ցանկությամբ գնացինք: Շատերն էին ուզում գալ, բայց չստացվեց: Այսքան մարդ ակցիայի ժամանակ երբեք չեմ տեսել: Ուրախ եմ, որ երիտասարդները կրկին կանգնած են ազատության պահպանման համար»,- ասում է Գելա Դեմետրաձեն:
Եվրոպական Վրաստանի ներկայացուցչի տեղեկության համաձայն՝ ակցիաները շարունակելու դեպքում էլ ավելի շատ մարդ կմիանա Ախալցիխեից: