Ասպինձայի փողոցում մեքենան հետիոտնին վրաերթի է ենթարկել
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխեում։ Թեթև մեքենան հետիոտնային անցումի վրա գտնվող կնոջը վրաերթի է ենթարկել։ Իրադեպի հետևանքով հետիոտնը թեթև վնասվել է, նրան շտապ օգնության մեքենայով հասցրել են "Իմեդի" հիվանդանոց։
,,Ամեն ինչ անսպասելիորեն եղավ։ Ոչ էլ հարվածի բարձր ձայն լսեցինք, կարևորն այն է, որ փրկվել է",- ասում են ականատեսները։
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում) համաձայն:
Պատիժը նախատեսում է տուգանք կամ ազատազրկում 3 տարի ժամկետով: