Նորություններ
Գյուղից գնացող գործարարների կողմից կառուցված Փոքր Պամաճը
Փոքր Պամաճը կապված է հայ գործարարների անունների հետ, ովքեր Ռուսաստանում արևածաղկի առք-վաճառքով են զբաղվում: Բացի սրանից, նրանք հայտնի են նաև սեփական գործարաններով: Նոր ասֆալտապատված ճանապարհները, եվրոպական չափանիշներով կառուցված դպրոցը, քարե լողավազանը, երիտասարդների համար կառուցված մարզասրահը - այս ամենը կապված է այն բիզնեսմենի հետ, ով ծնվել և մեծացել է Փոքր Պամաճում: Հիմա իր կամքով գյուղին օգնում է այնպես, ինչպես կօգներ սեփական ընտանիքին: Չնայած այսպիսի աջակցությանը, գյուղում կրկին մի քանի հարց մնում է անլուծելի:
Սվետլանա Օգանեսյանը Օչամչիրայից, ընտանիքի հետ գյուղ վերադարձել է 1995 թվականին: 72-ամյա կինը գյուղը տեսել է ամբողջովին փոխված: Նա համարում է, որ ապրելու պայմանները կրկին խստացել են:
«Հիմա հիմնականում ապրում ենք գյուղատնտեսությամբ: Կարտոֆիլ ենք ցանում, բայց նվազության պատճառով չենք կարող վաճառել: Ցանում ենք այնքան, որ ընտանիքին հերիքի: Ջրելու ջուր էլ չունենք, որ գոնե լավ բերք ստանանք»,- պատմում է Սվետլանան:
«Տանջվում ենք, բայց գին չունի: Կարտոֆիլի սերմը գնում ենք 3-4 լարիով, վաճառում ենք 60 թեթրիով»,- ասում է Վարդան Բաբոյանը:
Տեղացիները հողամասերը ջրելու համար,մեկ ժամում վճարում են 5 լարի: Ասում են, որ նախկինում նրանց հողերը մեկ ժամում 3 լարիով էին ջրում: Թե ինչու է գյուղում առկա ջրի խնդիրը - այս հարցին գյուղացիները պատասխանում են, որ Վալեն և նրանց գյուղը մատակարարվում է մեկ գծից:
Եւս մեկ խնդիր, որը հուզում է տեղացիներին՝ աճող միգրացիան է: Գյուղի երիտասարդների նման, Վարդան Բաբոյանն էլ հիմնականում Ռուսաստանում է աշխատում:
«Ամռանը գնում եմ, ձմռանը՝ գալիս: Այնտեղ աշխատում եմ իմ արհեստով և լավ գումար եմ ստանում: Որպեսզի իմ տղան էլ իմ նման չթողնի գյուղը, նրա համար գնել եմ մեքենա և տրակտոր: Չեմ ուզում, որ անգործ լինի: Բացի սրանից, սկսել է անասնապահությամբ զբաղվել»,- ասում է Վարդան Բաբոյանը:
Գեղամ Բալասանյանը սկսել է նախապատրաստվել ձմռանը: 9-րդ ալիքի նկարահանող խումբը նրան հանդիպեց այն ժամանակ, երբ այգում փայտ էր հավաքում: 73-ամյա տղամարդն ասում է, որ փայտ բերելը նրանց համար խնդիր է համարվում:
«Փայտը թանկ արժե, մեկ մեքենայի համար վճարում ենք մոտ 800 լարի: Այն գումարը, որը ստանում ենք բերքից, ամբողջովին ծախսում ենք վառելափայտ ձեռք բերելու համար»,- պատմում է նա:
«Աջակցություն գյուղին» ծրագրով այս տարի ինչպես կոչում են տեղացիները՝ «փոքր բիսեդկա» է կառուցվում, որի համար կծախսվի 16 000 լարի:
Գյուղապետ՝ Կարլեն Կարախանյանը ասում է, որ փայտի հարցը նրան չի վերաբերվում: Ինչ վերաբերվում է խմելու ջրին, ասում է, որ բնակչությունը ջուր ստանում է գրաֆիկով:
Ըստ Կարլեն Կարախանյանի, գյուղի երիտասարդները Ռուսաստանում աշխատում են տեղացի գործարար՝ Մարտին Պապոյանի մոտ, ով ունի արևածաղկի գործարաններ: Նրա սեփական կազմակերպությունում հիմնականում աշխատում են Պամաճ գյուղի բնակիչները:
Տարածեք :