Վրաստանում կորոնավիրուսով վարակված 48 անձանցից 4-ի վիճակը ծանր է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսով վարակված 48 անձանցից չորսի վիճակը խնդրահարույց է:
Ինչպես հայտարարել է Մարինա Էզուգբաիան, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 48 դեպք:
«Երկու պացիենտ Աջարիայում է, երեքը՝ Բոճորիշվիլու կլինիկայում, չորսը՝ Առաջին համալսարանային կլինիկայում, 32-ը գտնվում է մեր կլինիկայում, մնացած երեքը՝ Սաչխերեի կլինիկայում»,- հայտարարել է Էզուգբաիան: