Նորություններ
Ախալցիխեում ավտոմեքենան երեք երիտասարդի ավտովթարի է ենթարկել
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխեի կենտրոնում, Թամար Թագուհու արձանի հարակից տարածքում: Ըստ ականատեսների, թեթև մեքենան երեք հետիոտնի է հարվածել:
Դեպքը տեղի է ունեցել ժամը 23:00-ի սահմաններում: Վնասվածներին, շտապ օգնության անձնակազմը տեղափոխել է բժշկական հաստատություն: Երիտասարդները տարբեր կոտրվահներ ունեն: Նրանցից երկուսի առողջական վիճակը համեմատաբար լավ է գնահատվում, իսկ երրորդի մոտ վնասվածքներ նկատվում են ինչպես ոտքերի, այդպես էլ գլխի մասում:
Ներքին Գործերի Նախարարությունից 9-րդ ալիքին հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը ենթադրում է՝ տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժի կամ դրա շահագործման կանոնների խախտում:
Տարածեք :