10 ամսեկան երեխայի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Վրաստանում 10 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով, վիճակը գնահատվում է կայուն:
Նա բուժում է ստանում Թբիլիսիի մանկական ինֆեկցիոն հիվանդանոցում: Նկատվում է հիվանդության թեթև ընթացք, ըստ բուժող բժիշկների նրա մոտ ջերմություն չի նկատվում:
Վարակաբանների համար դեռևս հայտնի չէ վարակի աղբյուրը:
Ստուգվել են նաև ընտանիքի անդամները, բարեբախտաբար, ոչ մի անդամի մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Հիվանդացած երեխան Թելավիից է:
Հուլիսի 16-ի տվյալների համաձայն, հաստատված դեպքերի թիվը Վրաստանում 1006 է, որոնցից 883-ն ապաքինվել է, 15-ը` մահացել: