Սամցխե-Ջավախքում տղամարդուն ստիպել են փորել սեփական գերեզմանը. Կա երկու ձերբակալված (Տեսանյութ)
27.08.2020
Ասպինձայի շրջանի Խիզաբավրա գյուղի բնակիչ՝ Մանուչար Մուրադաշվիլին լրագրողներին պատմում է, որ գյուղապետի նախկին ներկայացուցիչը գյուղի բնակչի հետ նրան ստիպել են փորել սեփական գերեզմանը: Պատճառը 380 լարի գումարն է, որի գողության մեջ մեղադրում են Մանուչար Մուրադաշվիլուն:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին: Մուրադաշվիլիի խոսքով նրան խարդախորեն նստեցրել են մեքենան, ծեծի են ենթարկել և տարել գյուղի գերեզմանատուն ՝ ստիպելով փորել սեփական գերեզմանը:
«Թե ինչ էին պատրաստվում անել, չէի կարող գուշակել, հարբած էին, թե ինչպիսի վիճակում, չգիտեմ: Ասում էին, վերադարձրու 380 լարին, հետո գումարը դարձավ 590 լարի: Ծեծում էին և ասում էին, խոստովանիր, որ դու ես գողացել գումարը: Հետո սկսեցին հեռախոսով նկարահանել, վախեցա, դրա համար էլ ասեցի, որ ես եմ վերձրել գումարը: »,- պատմում է Մանուչար Մուրադաշվիլին, ով գյուղապետի նախկին ներկայացուցիչ՝ Կուկուրի Պլաճիաշվիլիին և գյուղի բնակիչ՝ Իրակլի Գոգալաձեին մեղադրում է բռնության մեջ:
Մուրադաշվիլին տուն վերադառնալուն պես նրա մայրը դեպքի մասին տեղեկացրել է իրավապահներին: Ոստիկանությունը հարցաքննել է նրան: Տուժածի մայրն ասում է, որ իրավապահները չեն այցելել նախկին հոգաբարձուի ընտանիք, իսկ իր որդին չի հետազոտվել: Պարզվում է, որ տղամարդը մարմնական վնասվածքներ է ունեցել:
«Մեքենա ես նստեցրել, խաբելով, որ գարեջուր են խմելու: Տարել են «Խիզեբի» անտառ, և այնտեղ է ամեն ինչ պատահել: Ստիպել են, որ իր գերեզմանը փորի, ասել են , թե գումար ես գողացել: Ծեծի են ենթարկել: Սկզբից մեղադրում էին, թե ինչ որ մեկն է տեսել գողանալով, հետո ասում են, որ ինչ որ կին է տեսել, եթե տեսել էին, թող գաին, ինձ ասեին», -բողոքում է տուժվածի մայրը ՝ Իզոլդա Մուրադաշվիլին:
Երեկ, Օգոստոսի 25-ին, ոստիկանությունը ձերբակալել է նախկին գյուղապետ՝ Կուկուրի Պլաճիաշվիլիին և գյուղի բնակիչ՝ Իրակլի Գոգալաձեին: Ներքին գործերի նախարարությունը նախնական հետաքննությունը սկսել էր Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասի Ա ենթակետով, որը նախատեսում է խմբի կողմից նախնական համաձայնությամբ առևանգում: Ձերբակալվածների հարազատները չեն կապվում լրագրողների հետ:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.