«Կասկածում եմ, որ վարակվել եմ Թբիլիսիում»,- ասում է Ախալցիխեում հուղարկավորմանը ներկա վարակակիրը
Կասկածում եմ, որ կորոնավիրուսով վարակվել եմ Թբիլիսիում, ոչ թե Վրաստանում»,- ասում է կորոնավիրուսով վարակված տղամարդը, որ Ախալցիխե էր եկել մոր թաղումը կազմակերպելու համար, նրա մոտ վիրուսը հայտնաբերել են Ախալցիխեից Հայաստան գնալու ժամանակ:
«Երբ եկա Վրաստան, սահմաններում ստուգեցին, թեստերի պատասխանները բացասական էին, վարակված չեմ եղել: Այստեղից գնալուց, սահմանում կրկին ստուգեցին և պարզեց, որ վարակակիր եմ»,- հայտարարում է տղամարդը:
Պարզվեց նաև, որ Թբիլիսիում, նրա երկու աշխատակիցների մոտ, մի քանի օր է նկատվում է բարձր ջերմություն:
Վարակման դեպքը հաստատելուց հետո, Ախալցիխեում մոտ 100 քաղաքացի Սեպտեմբերի 18-ին թեստավորվել է: Վարակվածի հետ կոնտակտավոր անձանց տեղափոխել են Բակուրիանիի կարանտինային գոտի, այս ընթացքը դեռ շարունակվում է:
Սեպտեմբերի 13-ին, տղամարդու մոր հուղարկավորման արարողությանը ներկա էր նաև Էդուարդ Այվազյանը: Նա այս փուլում գտնվում է Բակուրիանիի կարանիտնային գոտում: Ասում է, որ վարակակիր անձի հետ հանդիպումից անցել է 5 օր, սակայն իր մոտ ախտանշաններ չկան:
«Վարակված անձին հետ անձամբ զանգահարել և խոսել եմ: Նա հաստատեց, որ կորոնավիրուսով վարակված է: Նրան տեսնելուց հետո անցել է 5 օր, ես ինձ լավ եմ զգում»,- 9-րդ ալիքի մոտ ասում է Էդուարդ Այվազյանը:
Նշենք, որ վարակման դեպքը գրանցվեց նրանից հետո, երբ տղամարդը լքեց Ախալցիխեն և վերադարձավ Հայաստան: Հավանական շփման գոտում գտնվող անձանց թեստավորման պատասխանները հայտնի կլինեն այսօր, կամ վաղը:
Նկարը՝ Akhaltskha.net