Կորոնավիրուսից մահացել է 20-րդ պացիենտը. խիստ սահմանափակումներ երկրում չեն գործում
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ մարդ: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։ Ըստ կայքում հրապարակված տվյալների, Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 20 մարդ:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 3695 դեպք, ապաքինվածների քանակը ավելացել է 40-ով և կազմել 1534։ Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսից մահացած 20 պացիենտը 60-ամյա կին էր:
Էզուգբաիայի խոսքով, նա բռնազավթված Աբխազիայից երեք այլ հիվանդների հետ միասին տեղափոխվել էր Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածք և բուժվում էր Քութաիսիի կլինիկաներից մեկում: Ըստ Մարինա Էզուգբաիայի, հիվանդը ունեցել է զուգահեռ քրոնիկ հիվանդություններ:
«Մենք ունենք ևս մեկ զոհ և կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 20: Այս հիվանդին տեղափոխել էին Աբխազիայից: Նրա հետ միասին տեղափոխել են ևս երեք պացիենտի: Ցավոք 60 ամյա կնոջ վիճակը չբարելավվեց և նա մահացած սեպտեմբերի 20-ին»,- ասել է Մարինա Էզուգբաիան:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 4988 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ: