Գանձա գյուղում այրվել է մոտ 2000 հակ խոտ
Հոկտեմբերի 4-ի գիշերը, ժամը երեքի սահմաններում, այրվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի բնակիչ Աշիկ Լուլուկյանին պատկանող 2000 հակ քանակով խոտի դեզը:
Ըստ Գեղեց Լուլուկյանի, հարևաններն առաջինն են տեսել հրդեհը և անմիջապես զանգահարել հրշեջ ծառայություն: Խոտը հնարավոր չէր փրկել, այրվել էր խոտի 2000 հակ: Հազիվ հասցրեցինք հեռացնել մոտակա մեքենաները:
Նա նաև նշեց, որ իրենք գիտեն, թե ով է դա արել: Դա արվել է Գանձա գյուղի բնակչի կողմից ՝ դիտավորյալ, և նրանք այս տեղեկությունն արդեն հայտնել են ոստիկանություն:
«Մենք ունենք 20 կով և 30 ոչխար, խոտ գնելու համար մեզ անհրաժեշտ է 20,000-ից 25,000 լարի», – ավելացրեց Գեղեց Լուլուկյանը: Nor.ge