SSSS

Նորություններ
Հայրենիքի փրկության գործին ենք միացել. ՌԴ-ում բնակվող դամալացիները 45 հազար դոլար են փոխանցել
Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ Դամալա գյուղը ևս միացել է Արցախի աջակցության դրամահավաքին: Գյուղից դուրս բնակվող երիտասարդների ու ավագների կողմից մոտ 45 հազար դոլար է հավաքվել:

Այսօր առաջին փուլն ավարտել են, գումարը փոխանցված է Հայաստան համահայկական հիմնադրամի հաշվին: 11 հազար լարի էլ հիմնադրամին փոխանցվել է Դամալայի բնակիչների կողմից: Ծնունդով Դամալայից, այժմ մոսկվայաբնակ Մինաս Հակոբյանը, որ նույնպես իր ներդրումն է ունեցել, «Ալիքի» հետ զրույցում ասում է, որ այս պահին միասնական լինելը բոլորի պարտքն է. «Սա մեր հայրենիքն է, չեղավ Արցախ, չի լինի լիարժեք Հայաստան, Ջավախք, ու հենց մեր փոքրիկ Դամալան: Մեր փոքրիկ Հայաստանն ու Արցախը մեր մեծ հայրենիքն են: Այսօր իմ որդին ևս զորակոչվել է։ Իմ կոչն է աշխարհի հայերին՝ անկախ նրանից, որտեղ են ապրում ու ինչով են զբաղվում, այսօր անեն հնարավորն ու անհնարինը` հայրենիքի փրկության հարցում: Մենք մեզ ենք փրկում, մեր ընտանիքները, մեր հարազատներին»:

Մինաս Հակոբյանն ասում է, որ դրամահավաքին միացածների շարքերում կան նաև մարդիկ, որոնք բանկերից վարկեր են վերցրել` հիմնադրամին փոխանցելու համար: Դրամահավաքը շարունակվում է նաև հիմա: Կազմակերպիչներից տեղեկացանք, որ մեկ ժամվա ընթացքում մոտ 15 հազար դոլար արդեն հավաքվել է: Ալիք Մեդիա
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
7.1499
EUR
EUR
1
2.9317
RUB
RUB
100
2.8576
TRY
TRY
1
0.0789
USD
USD
1
2.8378
Օրացույց
«« Փետրվար  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2728293031 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.