Դեպքերի աճը համարում են կառավարելի, վարակվածների թիվը գերազանցում է 10 000-ը
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 472 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 10 225 դեպք: Ապաքինվել է ևս 318 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 5 553:
Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է ևս երեք մարդ: Ընդհանուր առմամբ զոհերի թիվը հասել է 66-ի:
Կարանտինի ռեժիմում է մնում 5 574 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 836 մարդ:
Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվը հասնում է 1 338-ի: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսից երեք պացիենտ մահացել է Աջարիայում,- այս մասին լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն:
Ըստ նրա, այս փուլում մահացած պացիենտների մասին լրացուցիչ տեղեկություններ չունի:
«Ընդհանուր առմամբ մահացել է 66 հիվանդ, երեքը մահացել են երեկ: Գիտեմ, որ երեքն էլ Աջարիայից են, բայց տեղեկությունը մի փոքր ուշ է եկել, և ես հիվանդների մասին ստույգ տեղեկություններ չունեմ»,- ասել է Էնդելաձեն: