Ախալցիխեում նորածինը մահացել է հիվանդանոցում
Այսօր, հոկտեմբերի 10-ին, Ախալցիխեում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ռեֆերալ հիվանդանոցում, նորածինը մահացել է: Կլինիկայում մահվան պատճառը դեռ չգիտեն: Ըստ մենեջերի, նորածինը ծնվել էր առողջ: Մորն ու երեխային բժշկական հաստատությունից դուրս պետք է գրեին այսօր: 4-օրյա երեխան մոր մոտ էր, երբ հանկարծ սիրտը դադարել է աշխատել:
Նախնական տվյալների համաձայն, ծնողները Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչներ են:
«Հետազոտություն է ընթանում, պատճառը կիմանանք բոլորս միասին: Երեխան առողջ էր»,- ասում է Ռևազ Կուճուխիձեն:
Ներքին Գործերի Նախարարությունից ասում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 116-րդ հոդվածով: