Եւս մի ջավախքցի բժիշկ Արցախում
Ի հավելումն արդեն Արցախ մեկնած մեր բժիշկների՝ ԱրմենԲդոյանի, Գագիկ Բդոյանի, Ցոլակ Ղարսլյանի, Արամ Վարդանյանի եւ Արսեն Ավագյանի, մարտնչող Արցախ կամավոր է մեկնել նաեւ բժիշկ Կարեն Հակոբյանը: Նա այս պահին գտնվում է Խոջալուում (Իվանյան):
Կարեն Հակոբյանը Ախալցխայից է: Նա ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը եւ աշխատում է Երեւանի 8-րդ հիվանանոցում: Ընկերների բնորոշմամբ Կարենը շատ հայրենասեր անձ է.«իր համար Հայրենիքը մի կողմում է, մնացած ամեն ինչ՝ այլ կողմում:»
Մեր սիրելի բժշկին մաղթենք շուտափույթ հաղթական վերադարձ հաղթանակած Արցախից:
Ջավախք Մեդիա