Մեր Սուրբ հայրենիքը պաշտպանելիս թշնամու մահաբեր արկից հերոսաբար զոհվեց ևս մեկ արմատներով Ջավախքցօ հերոս։ Նահատակվել է Գոման գյուղի հայորդի՝ Գնել Մինասի Ֆիդանյանը (ծնված 1985 թվականի սեպտեմբերի 1-ին):
Նա Ջավախքի Գոման գյուղի անվանի բնակիչ Կլիմենտ Ֆիդանյանի թոռն է, ով ծնվելով Արմավիրի մարզի գյուղ Արգինայում ՝ բարձր պահեց ոչ միայն իր գյուղի, այլ նաև Ձավախքի և ամբողջ հայության անունն ու պատիվը:
Հենց առաջին օրվանից կամավոր մեկնելով առաջնագիծ՝ դարձավ կենդանի վահան իր զինակից ընկերների համար:
Այժմ և միշտ Գնել Մինասի Ֆիդանյանը հավերժացավ և միացավ անմահ հերոսների շարքին:
Փա՛ռք ու պատի՛վ Ձեզ: Աստված Ձեր հոգին լույս դարձնի, ննջեք խաղաղությամբ:
Նյութը՝ Բեգլար Չրաղյանի
Atv12