Առավոտյան Ադրբեջանը վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները
Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկյանքով գիշերը հարաբերական կայուն լարվածություն է պահպանել: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը:
«Առավոտյան արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում:
Գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ»,- ասված է ՊԲ-ի տարածած հաղորդագրությունում: