Ջավախքցի բռնցքամարտիկը հերթական հաղթանակը տարավ
Ջավախքցի բռնցքամարտիկ Օթար Երանոսյանը պրոֆեսիոնալ ռինգում իր երրորդ հաղթանակը տոնեց։
Այսօր` հոկտմբերի 24-ին վաղ առավոտյան պրոֆեսիոնալ ռինգում ԱՄՆ–ի Ֆլորիդա նահանգի Կիսիմի քաղաքի Osceola Heritage Park մարզապալատում տեղի է ունեցել պրոֆեսիոնալ մենամարտ Օթար Երանոսյանի և արգենտիցնացի բռնցքամարտիկ 36-ամյա Էմիլիանո Մարտին Գարսիայի միջև:
Երանոսյանը 4-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին։
Սա պրոֆեսիոնալ ռինգում նրա 3-րդ անընդմեջ հաղթանակն է:
Օթար Երանոսյանը իր առաջին քայլերն է անում պրոֆեսիոնալ ռինգում, ու մինչ օրս միայն 2 մենամարտ էր անցակցրել: Նրա նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում տեղի ունեցավ այս տարվա օգոստոսի 29-ին: Նա ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի կենտրոնում գտնվող Կիսիմի քաղաքի Osceola Heritage Park մարզապալատում պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում թեթևագույն՝ 57,153կգ քաշային կարգի 4 ռաունդանոց մենամարտում ուժերը չափեց 21–ամյա ամերիկացի Դե Շավն Քենեդիի հետ և 2–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց իր երիտասարդ մրցակցին։
Արդեն 2–րդ մենամարտը 22 օր առաջ՝ հոկտեմբերի 2-ին էր, որը նույնպես ավարտվեց Երանոսյանի հաղթանակով։ Հաղթանակը հետևյալ միավորներով` 58:53,58:54,58:53 հաշվով էր։ Մրցակիցը` 61,2 կգ քաշային կարգ ունեցող 23–ամյա պուերտոռիկացի Լուիս Վալենտին Պորտալատին էր։
Մենամարտից անմիջապես հետո նա հայտարարել էր. «Այս իմ հաղթանակս նվիրում եմ Արցախում կռվող մեր հայ զինվորներին։ Եվ ուզում եմ, որ ամեն մի թուրք այսպես ծնկի գա հայ զինվորի ոտքերի տակ»,- նշել է Օթար Երանոսյանը։
Մենամարտից հետո Ջավախքցի մարզիկը հադես է եկել ելույթով՝
«Մրցակիցս բազամափորձ ու շատ ուժեղ էր: Բայց մարզչիս` Թիմուր Իբրահիմովի հետ մանրամասնորեն ուսումնասիրել էինք նրա մարտավարության ոճը, ու մեզ հաջողվեց մարտը վարել մեզ ձեռնատու հունով: Ինձ մոտ ամեն ինչ շատ լավ ստացվեց այն ամենն ինչի վրա պարապմունքների ժամանակ մարզչիս հետ աշխատել էինք: Ես նախ 2–րդ և 3–րդ ռաունդներում երկու անգամ նոկաուտի ենթարկեցի արգենտինացուն, իսկ 4–րդ ռաունդում մրցավարը դադարեցրեց մենամարտը: Շատ գոհ եմ իմ ելույթիցս ու քայլ առ քայլ, այսպես ջանում եմ գնալ դեպի չեմպիոնական գոտի:
Հայաստանի կողքին եմ կանգնած ու միշտ էլ ուրախ ու հպարտ եմ իմ ազգանունով և միշտ պատրաստ եմ ուրախացնել մեր իմ հզոր ազգին իմ հաղթանակներով, իսկ Արցախում մղվող պատերազում էլ մեր զիվորներին անպայման հաղթանակ եմ մաղթում:
Այս անգամ ես ռինգ էի ելել վրացական գլխարկով ու ուզում եմ հաղթանակս նվիրել նաև բռնցքամարտի Վրաստանի ֆեդերացիային և նրա ողջ անձնակազմին, Դավիթ Ցիկլարուի գլխավորությամբ: Վստահ եմ, որ իմ վրացի ընկերներն էլ ուրախանում են իմ հաջողություններով», – ասել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Օթար Երանոսյանը ներկայացնում է ամերիկյան Warriors promoushen-ի WARRIORS GYM ակումբը:Jnews.ge