Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի բնակիչները դիմել են NOR ռադիոյին լուսաբանելու համար ղարաբաղա֊ադրբեջանական հակամարտության ընթացքում, առաջնագծում կենաց – մահու պայքար մղող Հեշտիայի հերոս տղաների մասին։
Սպիտակ ճակատի Ջավախքի հերթական հերոսը
Վանիկ Նորիկի Աստոյանը, ծնվել եւ մեծացել է Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում, բժշկական բարձրագույն կրթություն ստացել է Երեւանում: Աշխատում է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, Էրեբունի հիվանդանոցում:
Վանիկ Աստոյանը վիրահատում է վիրավորին Ստեփանակերտի հրթիռակոծության ընթացքումԿարեն Սամվելի Գրքիկյանը Ջավախքի քաջ որդիներից է, ծնվել եւ մեծացել է Հեշտիա գյուղում: Սովորել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում: Ավարտելուց հետո բախտ է վիճակվում ծառայության անցնել ԼՂ -ում եւ մեկտեղ սովորել Երեվանի մանկավարժական ինստիտուտի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետը, մագիստրատուրայի բաժին: Կարենն արդեն 5 տարի է պատվով է կատարում իր առջեւ դրված ռազմական գործողությունները, նա մասնակցել է նաեւ ապրիլիյան պատերազմին: Կարենը ունի կապիտանի կոչում, զորամասում զբաղեցնում է շտաբի պետի պաշտոնը, նա մի քանի անգամ պարգեւատրվել է մեդալներով եւ պատվոգրերով: Սեպտեմբերի 27 -ին սկսված ղարաբաղա֊ադրբեջանական հակամարտության ընթացքում, Կարենը հրամանատարության հետ մեկտեղ ծանր մարտեր է վարել: Երբ հարձակում է կատարվել թշնամու կողմից, Կարենը իր ընկերների հետ կազմակերպել են գրագետ նահանջ, ծուղակի մեջ գցելով հակառակորդի 200 -ից ավել զինվորների եւ ջարդելով թշնամուն հետ են շպրտել ելման դիրքեր:
Մնացած հերոսների մասին մանրամասն՝
այստեղ