Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսով վարակված անձը մահացել է
87-ամյա կինը, ով ուներ մի շարք հիվանդություններ և կորոնավիրուս, Թբիլիսիի կովիդ կլինիկաներից մեկում մահացել է:
Գյուղ Զվելում ասում են, որ հանգուցյալին արդեն հուղարկավորել են:
«Սրտի խնդիրներ ուներ, երևի երկու շաբաթ է, ինչ հիվանդանոց են տեղափոխել, բուժվում էր: Այնտեղ էլ վարակվեց կորոնավիրուսով և մահացավ»,- պատմում են գյուղացիները:
Տարածաշրջանում, կորոնավիրուսի ախտորոշմամբ անձանց մահվան չորս դեպք է գրանցվել: Առաջինը՝ Վալեում, երկրորդ դեպքը գրանցվեց Նինոծմինդայի Դիլիֆ գյուղում, իսկ երրորդը՝ Ադիգենի Ուդե գյուղում: