Կորոնավիրուսից մահացած անձին հուղարկավորելու համար ընտանիքին տրվում է 72 ժամ
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի փոխացմամբ, նոր արձանագրության համաձայն, կորոնավիրուսից մահացած անձին հուղարկավորելու համար ընտանիքին տրվում է 72 ժամ ժամանակ:
Բացի այդ, Գամղրելիձեն քաղաքացիներին կոչ է անում, խուսափել ցանկացած հավաքույթներից:
«Ըստ նոր արձանագրության, կորոնավիրուսային վարակից մահացած անձն այլևս նույն պահին չի հուղարկավորվում և ընտանիքին տրվում է 72 ժամ ժամանակ: Վարակի տարածման գլխավոր ռիսկային գործոնը մեծ հավաքույթներն են – կլինի դա լավ, թե վատ առիթ: Ուստի պետք է խուսափենք բազմամարդ հավաքներից»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: