Մահացած են գտել Խորհրդարան ներխուժող տղային
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ գտնվել է Ազգային ժողովի նախագահի աթոռին նստած ծխող տղային դին։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին մի խումբ քաղաքացիներ ներխուժել էին Ազգային ժողովի շենք։ Ցուցարարները պահանջում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկի ստորագրած փաստաթուղթը։ Նրանք պահանջում էին նաև, որ Ազգային ժողովի 3 խմբակցությունների՝ «Իմ քայլ»-ի, «Լուսավոր Հայաստան»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները գան Ազգային ժողով։ Ցուցարարները երաշխավորում էին պատգամավորների անվտանգ մուտքը։
Մենք տեղեկացանք, որ խոսքը այդ օրը ցուցարարների շարքում եղած Ռաֆայել Հայրապետյանի մասին է։ Նրա դիակը գտել են երեւանյան կամուրջներից մեկի տակ։
Ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ նման դեպք եղել է, սակայն խոսքը Գառնիկ Պետրոսյան անուն֊ազգանունով անձի մասին է։
Նոյեմբերի 13-ին ժ.22.25-ին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Կիևյան» կամրջից մի երիտասարդ իրեն ցած նետեց:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժ.22.20-ին 1993թ.ծնված Գառնիկ Պետրոսյանը ինքնասպանություն է գործել «Կիևյան» կամրջից ցած նետվելու միջոցով:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն։
Հ.Գ. Ավելի ուշ պարզվեց, որ ԱԺ նախագահի աթոռին նստած ծխող տղան ողջ է։ Մահացած գտել են նրա կողքին կանգնած՝ դրոշով փաթաթված երիտասարդին։
Hraparak.am