Բնակելի շենքերից մեկի 7-րդ հարկից երեխա է ընկել
Ռուսթավի քաղաքում բնակելի շենքի 7-րդ հարկի պատշգամբից 2 ամյա երեխա է ընկել: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի 19-րդ միկրոշրջանում:
Երեխային շտապ օգնության անձնակազմը տեղափոխել է Ռուսթավիի կլինիկա, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Վրաստանի ՆԳ նախարարության հայտարարության համաձայն՝ դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն՝ ՔՕ 124-րդ հոդվածով:Ալիք Մեդիա