Առաջին կարգի մեկ պարկ ալյուրի գինը 53 լարի է (16,2 դոլար)
Վրաստանի կառավարությունը փոքր արտադրությունների համար առաջին կարգի ցորենի սուբսիդավորման որոշում է կայացրել: Առաջին կարգի մեկ պարկ ալյուրի գինը 53 լարի է (16,2 դոլար):
Մինչև շաբաթվա ավարտը կառավարությունը սուբսիդավորման ծրագրի համար մրցույթ կհայտարարի: Արտադրող երկրներում ցորենի բերքի վատ որակը, տնտեսական ճգնաժամը, լարիի փոխարժեքի տատանումն ազդել են ալյուրի գնի վրա, ինչի առնչությամբ մտահոգություններ կան, որ թիվ մեկ սպառման ապրանքը կթանկանա: Ներկայումս Վրաստանում հացի գինը սկսվում է 80 թեթրիից:
Տարվա ընթացքում Վրաստանը սպառում է 500-700 տոննա ցորեն: Սրանից միայն 10% -ն է տեղական արտադրության: Մնացածը ներմուծվում է ՌԴ-ից, Ղազախստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից: Ներմուծման 90% տոկոսը ՌԴ-ին է բաժին ընկնում:
Առաջին կարգի ցորենի սուբսիդավորման ծրագիրը նախատեսված է 4 ամսվա համար` սկսած դեկտեմբերից:
Ալիք Մեդիա