Վրաստանում հնարավոր կլինի կորոնավիրուսի թեստ անել դեղատներում
Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով` կորոնավիրուսի թեստավորումը հնարավոր կլինի անել նաև դեղատներում:
Այս դեպքում դեղատունը պետք է համապատասխանի տվյալ պայմաններին: Սա արվում է` պրոցեսն առավել հասանելի դարձնելու համար:
«Ամեն ինչ հնարավոր է, մենք հետևում ենք այս փուլում: Թեստավորումը լայնամասշտաբ է դարձել, մինչ հիմա ունեինք 30 հաստատություն, շուտով կունենանք 80 Թբիլիսիում, 300 էլ երկրի մասշտաբով: Հետագայում էլ ավելի կընդալյնենք: Դեղատներն ակտիվ օգտագործվել են Հեպատիտ С-ի սքրինինգի ժամանակ», — ասել է Գամկղրելիձեն:
Որոշ երկրներում խոսք է գնում արդեն, կորոնավիրուսի թեստի՝ դեղատներում վաճառվելու հնարավորության մասին (հղիության թեստի նմանօրինակը): Գամկղրելիձեն չի բացառում, որ մոտ ապատգայում հնարավոր կլինի գնել թեստն ու ինքնուրույն անցնել թեստավորում:
Aliq.ge