«17-ամյա աղջկա մահը կապված չէ կորոնավիրուսի հետ, դա ապատեղեկատվություն է»
17-ամյա աղջկա մահը կապված չէ կորոնավիրուսի հետ: Շտապ օգնության արձագանքը եղել է ակնթարթային, և, ցավոք, արդեն հայտնաբերվել էր մահվան դեպք: Մասնավորապես, թե որն է մահվան պատճառը, դա կպարզվի,- այս մասին համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Գաբունիան արձագանքել է լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկատվությանը, թե իբր 17-ամյա երիտասարդը մահացել է կորոնավիրուսից՝ նշելով, որ դա ապատեղեկատվություն է:
«Այս տեսակի ապատեղեկատվությունը ծառայում է բնակչության մեջ էլ ավելի խուճապ առաջացնելուն արդեն լարված և ծանր պայմաններում, ինչը վնասակար է և հավասարազոր հանցագործության, քանի որ այս պարագայում կարևոր է, որ մենք հանգիստ մնանք և առանց խուճապի համակարգված հետևենք առկա ընթացակարգերին: Կարևոր է հնարավորինս զերծ մնալ այս տեսակի ապատեղեկատվությունից, և մենք միշտ փորձում ենք պարզաբանել կեղծ տեղեկատվությունները», – հայտարարել է Գաբունիան: