Ախալքալաքում արդեն երրորդ ամիսն է, ինչ քաղաքի կենտրոնում գործում են ճանապարհային երթևեկության նոր կանոններ, շատ վարորդներ արդեն հարմարվել են նոր կանոններին, և կան մարդիկ, ովքեր դեռ խախտումներ են թույլ տալիս: Որոշ գործարարների և քաղաքի բնակիչների բողոքների հետ կապված հարցը, ովքեր համաձայն չէին որոշ նոր նշանների տեղադրման հետ, վերջնական լուծում չի ստացել:
Ախալքալաքի կենտրոնում ճանապարհային երթևեկության նոր կանոններին համապատասխան ճանապարհային նշանների տեղադրումն ավարտվել է դեռևս սեպտեմբեր ամսին: Վարորդները դժվարությամբ, բայց արդեն ընտելացել են նոր, սահմանափակ ճանապարհային երթևեկությանը, չնայած երբեմն լինում են մարդիկ, ովքեր չնկատելով արգելող նշանը, արգելված կողմից մուտք են գործում միակողմանի փողոց:
Ճանապարհային երթևեկության նոր կանոններն ընդունվել էին` քաղաքի կենտրոնի նեղ փողոցներում լարվածությունը թուլացնելու համար: Ազատության, Ջավախեթիի և Դարբինյան փողոցները դարձել են գլխավոր փողոցներ: Կենտրոնում փողոցների որոշակի հատվածներ դարձել են միակողմանի և արդյունքում արգելվում է նաև աջ կողմում կանգառումը:
Այս փողոցների որոշ հատվածների վրա գտնվող օբյեկտների սեփականատերերը դեմ էին երթևեկի սահմանափակումներին և կանգառմանը:
Ճիշտ է, տեղադրվել են նոր ճանապարհանշաններ, բայց գործարարների բողոքները դեռ քննարկվում են:
«Ես քաղաքապետից հրահանգ ստացա՝ ստեղծել նոր աշխատանքային խումբ, նամակներ եմ ներկայացրել մի քանի հաստատությունների, որոնք նախկինում հանձնաժողովի կազմում էին: Որոշ հաստատությունների կողմից արդեն ստացել եմ պատասխաններ: Ես գրել եմ ոստիկանությանը, մինչդեռ այնտեղից և Ախալքալաքի սպասարկման կենտրոնից պատասխան չստացա: Երբ բոլորը կարձագանքեն, կստեղծվի նոր աշխատանքային խումբ, որը կսկսի քննարկել այդ բողոքները: Եթե քննարկումների արդյունքում որոշում կայացվի, որ բողոքները հաշվի առնելով հնարավոր է ավելի լավ կազմակերպել երթևեկությունը, ապա այդպիսի որոշումը կկայացվի, իսկ եթե ոչ, ապա երթևեկությունը կմնա այսպիսին: Ամեն դեպքում, երթևեկության կազմակերպմանը վերաբերող բոլոր հայցադիմումները կքննարկվեն այս աշխատանքային խմբի կողմից», – ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի վարչաիրավական վարչության պետ Վրեժ Բերիկյանը:
Հիշեցնենք, որ ճանապարհային նշանների և գծանշումների կատարման աշխատանքներն իրականացնելու տենդերը շահել էր ձեռնարկատեր Արշակ Ամոյանը՝ 34 600 լարիի չափով: Տեղադրման աշխատանքներն ավարտվել էին 2020 թվականի սեպտեմբերի 8-ին: Երթևեկության փոփոխությունները վերաբերել են Մյասնիկյան, Ռուսթավելի, Նալբանդյան, Ազատության, Թամա