Թուրքիայից Չինաստան մեկնող առաջին գնացքը կանցնի Վրաստանով
Թուրքական լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ դեկտեմբերի 4-ին Թուրքիայից դուրս է եկել արտահանվող ապրանքով բեռնված առաջին գնացքը, որը նաև Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի միջոցով հասնելու է Չինաստան:
Գնացքը ուղղություն է վերցրել Ստամբուլի եվրոպական մասից, այն Մարմարա թունելով կանցնի Քոջաելի նահանգը, մայրաքաղաք Անկարան և Արևելյան Կարսի նահանգը, Վրաստանի սահմանը հատելուց հետո կանգ կառնի Ախալքալաքի կայարանում: Այնուհետև այն ուղևորվելու է Ադրբեջան և Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային ուղով և Ղազախստանով մուտք կգործի Չինաստանի Սիան նահանգ:
Թուրքիայից շարժված գնացքն անցնելու է երկու մայրցամաք, երկու ծով և 5 պետություն, այդ թվում Վրաստանը: Գնացքը անցնելու է 8693 կմ ճանապարհ և Չինաստան է հասնելու 12 օրվա ընթացքում:
Կարս-Թբիլիսի-Բաքու նոր երկաթգծի հատվածի կարևորության մասին է խոսել Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Նախարարը նշել է, որ նախագիծը կարևոր է վրացական առևտրի լոգիստիկ կենտրոնի գործառույթի զարգացման համար: Նրա խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ այս երկաթուղու միջոցով Վրաստանը ոչ միայն չինական արտահանում է իրականացնում, այլ նաև բեռներ է արտահանելու Չինաստանի ուղղությամբ: Aliq.ge