Թուրքիայում տեղի է ունեցել երկրաշարժ
Թուրքիայում, Միջերկրական ծովի ափին, Անթալիայի նահանգում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 93.3 կմ խորության վրա:
Թուրքական մամուլի փոխանցմամբ, երկրաշարժն զգացվել է Անթալիայի և հարակից նահանգներում:
Զոհերի և վնասների մասին տեղեկություն դեռևս չի տարածվում: