COVID-19-ի թեստավորումն անվճար է
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն հերթական անգամ կոչ է արել բնակչությանը օգտվել առաջարկից և, եթե ախտանիշներ ունեն, հանձնեն հակագենի արագ թեստ:
Վերջինիս խոսքով՝ թեստավորումն անվճար է: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Գամղրելիձեն, եթե սահմանափակումների ընդլայնման ընթացքում հանձնարարականները հնարավորինս պահպանվեն, ապա ամսվա վերջին վարակի դեպքերի թիվը կարող է երկու անգամ կրճատվել:
Ինտենսիվ թեստավորման ծրագիրը Վրաստանում սկսվել է դեկտեմբերի 3-ին և կտևի 2 ամիս: Նախատեսվում է օրական անցկացնել 20 հազար թեստ: