Ո՞վ կարող է Covid-19-ի անվճար թեստավորվել
Վրաստանի կառավարությունը հաղորդագրություններ է ուղարկում բնակչությանն այն մասին, որ Covid-19-ի ախտանիշերի դեպքում բնակիչները այսուհետ կարող են անվճար թեստ հանձնել: JNEWS-ը պարզել է, թե ո՞վքեր կարող են կորոնավիրուսային հիվանդության անվճար թեստ հանձնել:
Քաղաքացիները հաղորդագրություն են ստանում հետևյալ բովանդակությամբ. «Սահմանված երկամսյա սահմանափակումների շրջանակներում ընթանում է բնակչության ինտենսիվ թեստավորում՝ կորոնավարակի դիմաց։
Ջերմության և շնչառական ախտանիշների առկայության դեպքում, թեստ հանձնելու համար պետական ֆինանսավորում ստանալու համար անհրաժեշտ է դիմել կոնկրետ բուժհաստատությանը։
Պարզելու համար, թե ո՞րն է Ձեր բուժհաստատությունը, պետք է մտնեք հետևյալ հղումով, ընտրե՛ք շրջանը, հետո քաղաքը և ներքևի հատվածում կտեսնեք այն բուժհաստատությունների ցանկը, որտեղ կարող եք թեստ հանձնել։
Հարկ է նշել, որ պետք է դիմել բուժհաստատություններին միայն ու միայն ջերմության և շնչառական ախտանիշների առկայության դեպքում։
Բուժհաստատությունը գտնելու հրանհանգ՝
Սկզբից նշում ենք շրջանը, մեր դեպքում Սամցխե-Ջավախեթի
Այնուհետև քաղաքը՝ Ախալքալաք, Ախալցիխե, Բորջոմի:
Այնուհետև բացվում է այն բուժհաստատությունների ցանկը, որտեղ կարող եք գնալ և թեստ հանձնել՝ միայն համապատասխան սիմպտոմներ ունենալու պարագայում, առանց սիմպտոմների թեստավորում չի անցկացվում։
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավարակի 174 383 դեպք, որից ապաքինվել է 145 287 մարդ, մահացել՝ 1 614:
Ավելի մանրամասն՝ Jnews.ge